Առողջական վիճակի պատճառով տարկետումը («Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդված) տրվում է, եթե

ա) Դուք առողջական վիճակի պատճառով ունեք բուժման կարիք
Տարկետում տրվում է`
· 3 անգամ, յուրաքանչյուր անգամ մինչև մեկ տարի ժամկետով, իսկ երրորդ անգամ տրված տարկետման ժամկետը լրանալուց հետո կամ ճանաչվում եք պիտանի զինվորական ծառայության համար և զորակոչվում զինվորական ծառայության կամ ճանաչվում եք զինվորական ծառայության համար ոչ պիտանի և ազատվում պարտադիր զինվորական ծառայությունից
բ) առողջական վիճակի պատճառով ճանաչվել եք ժամանակավորապես ոչ պիտանի: Առողջական վիճակի պատճառով ժամանակավորապես ոչ պիտանի ճանաչվելիս ստանում եք տարկետում`
· 1 անգամ երեք տարի ժամանակով: Տարկետման ժամկետը լրանալուց հետո ենթարկվելով բժշկական հետազոտության կամ ճանաչվում եք պիտանի զինվորական ծառայության համար և զորակոչվում զինվորական ծառայության կամ ճանաչվում եք զինվորական ծառայության համար ոչ պիտանի և ազատվում պարտադիր զինվորական ծառայությունից և հաշվառվում պահեստազորում:
ԽՆԱՅԵՔ ԱՎԵԼԻ ՔԱՆ 10.000 ԴՐԱՄ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԳՐԱՆՑՎԵՔ ԱՆՎՃԱՐ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
ԱՆՎՃԱՐ ՓԱՍՏԱԲԱՆԻ, ՊԱՇՏՊԱՆԻ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐ
+374-95-75-66-88
Կիսվեք ընկերների հետ