ՀՀ քաղաքացիություն կորցնելը

18 տարեկանը լրանալուց հետո Դուք իրավունք ունեք փոխել Ձեր ՀՀ քաղաքացիությունը, միայն այն դեպքում, եթե չունեք ՀՀ հանդեպ չկատարված պարտավորություն: Այդ պարտավորություններից մեկն էլ ՀՀ պաշտպանությանը մասնակցելն է (պարտադիր զինվորական ծառայություն անցնելը) («Քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդված):
Եթե Դուք 14-18 տարեկան եք, ապա կարող եք կորցնել Ձեր ՀՀ քաղաքացիությունը միայն այն դեպքում, եթե չունեք պետության հանդեպ չկատարված պարտավորություն (օրինակ պարտադիր զինվորական ծառայություն անցնելը):
Մինչև Ձեր 14 տարին լրանալը, եթե Ձեր ծնողները կորցրել են ՀՀ քաղաքացիությունը, դուք ինքնըստինքյան կորցնում եք ձեր ՀՀ քաղաքացիությունը:
Եթե Ձեր ծնողներից մեկը կորցրել է ՀՀ քաղաքացիությունը, իսկ մյուսը ՀՀ քաղաքացի է, ապա Դուք կորցնում եք ՀՀ քաղաքացիությունը, եթե առկա է ծնողների համաձայնությունը, կամ եթե Դուք բնակվում եք ՀՀ-ից դուրս, և առկա է ՀՀ քաղաքացի հանդիսացող ծնողի համաձայնությունը:
ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելը կամ այլ պետության
քաղաքացիություն ընդունելն ինքնին չի հանգեցնում ՀՀ քաղաքացիությունը
կորցնելուն: ՀՀ քաղաքացիությունը դադարեցվում է միայն ՀՀ Նախագահի
հրամանագրով: Տվյալ դեպքում քաղաքացին քաղաքացիության դադարեցման
մասին դիմումը անձամբ ներկայացնում է` ՀՀ ոստիկանության անձնագրային և
վիզաների վարչություն, իսկ օտարերկրյա պետություններում Հայաստանի
Հանրապետության դեսպանություններ և հյուպատոսական հիմնարկներ:
Քաղաքացիությունը դադարեցնելու համար ներկայացվող դիմումին կից
անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանվում է օրենքով (ՀՀ կառավարության 03.12.2018 թ. թիվ 1269-Ն որոշումը՝ Զինվորական հաշվառման կարգը
հաստատելու և ՀՀ կառավարության 2010 թվականի մայիսի 27-ի թիվ 657-Ն որոշումն ուժը
կորցրած ճանաչելու մասին):
ԽՆԱՅԵՔ ԱՎԵԼԻ ՔԱՆ 10.000 ԴՐԱՄ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԳՐԱՆՑՎԵՔ ԱՆՎՃԱՐ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
ԱՆՎՃԱՐ ՓԱՍՏԱԲԱՆԻ, ՊԱՇՏՊԱՆԻ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐ
+374-95-75-66-88
Կիսվեք ընկերների հետ