Կարծիք ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին։ Պաշտպանի պարտադիր մասնակցության վերաբերյալ

Ինչպես նախկին, այնպես էլ այժմ գործող քրեական դատավարության օրենսգրքով պաշտպանի մասնակցությունը պարտադիր է, եթե մեղադրյալը ժամկետային զինծառայող է։

Ժամկետային զինծառայող են համարվում և՛ պարտադիր, և՛ պայմանագրային զինծառայողները։

Նշվածից հետևում է, որ եթե մեղադրյալը զինվորական է, անկախ կոչումից և պաշտոնից՝ շարքայինից մինչև գեներալ, ապա քրեական վարույթի ժամանակ պաշտպանի մասնակցությունը պարտադիր է և վարույթն իրականացնող մարմինը պետք է ապահովի վարույթին պաշտպանի մասնակցություն։

Իմ կարծիքով անհրաժեշտ է, որ նշված նորմում կատարվի փոփոխություն՝ բարձրագույն, ավագ և միջին հրամանատարական պայմանագրային զինծառայողների համար պաշտպանի պարտադիր մասնակցությունը վերացվի։

ԽՆԱՅԵՔ ԱՎԵԼԻ ՔԱՆ 10.000 ԴՐԱՄ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԳՐԱՆՑՎԵՔ ԱՆՎՃԱՐ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
ԱՆՎՃԱՐ ՓԱՍՏԱԲԱՆԻ, ՊԱՇՏՊԱՆԻ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐ
+374-95-75-66-88

Կիսվեք ընկերների հետ