Ընտանեկան դրության բերումով տարկետում («Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդված) տրվում է, եթե

1. Դուք ունեք

· 65 տարին լրացած կամ

· առաջին խմբի հաշմանդամություն ունեցող կամ

· երկրորդ խմբի հաշմանդամություն (որը սահմանվել է ինքնասպասարկման ապահովման ունակության երկրորդ աստիճանի կենսագործունեության սահմանափակման հիմքով) ունեցող կամ

· դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչված ծնողներ (միայնակ ծնող30), եթե ծնողները (միայնակ ծնողը)`

ա. չունեն այլ զավակ կամ

բ. ունեն այլ զավակ, որն անչափահաս է կամ ունի հաշմանդամության խումբ կամ դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչված է անգործունակ կամ գտնվում է պարտադիր զինվորական ծառայության մեջ

2. Դուք ունեք առանց մոր մեծացող երեխա.

3. Դուք ունեք երկու կամ ավելի երեխա, բացառությամբ որդեգրված երեխաների.

4. Դուք ունեք երկրորդ երեխայով կամ առնվազն զույգ երեխայով վեցամսյա հղիության մեջ գտնվող կին.

5. Դուք ունեք մինչև 18 տարեկան կամ 18 տարեկանից բարձր, բայց առաջին խմբի հաշմանդամություն ունեցող կամ երկրորդ խմբի հաշմանդամություն (որը սահմանվել է ինքնասպասարկման ապահովման ունակության երկրորդ աստիճանի կենսագործունեության սահմանափակման հիմքով) ունեցող կամ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչված քույր կամ եղբայր, եթե չկա վերջիններիս ընտանիքի անդամ (ընտանիքի անդամ են համարվում հայրը, մայրը, քույրը, եղբայրը, տատը, պապը, ինչպես նաև խնամակալ կամ հոգաբարձու ճանաչված այլ անձը) համարվող այլ անձ, կամ կա այդպիսի անձ, որը, սակայն, ունի հաշմանդամության խումբ կամ դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչված է անգործունակ, կամ տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրացած անձ է:

6. Եթե Դուք անչափահաս տարիքում օրենքով սահմանված կարգով ճանաչվել եք առանց ծնողական խնամքի մնացած երեխա և որդեգրվել եք խնամատար հաստատությունից, և ունեք 65 տարին լրացած կամ 1-ին խմբի հաշմանդամություն ունեցող կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող կամ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչված ծնողներ (միայնակ ծնող), եթե ծնողները (միայնակ ծնողը) չունեն այլ զավակ կամ ունեն այլ զավակ, որն անչափահաս է կամ ունի հաշմանդամության խումբ կամ դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչված է անգործունակ կամ գտնվում է պարտադիր զինվորական ծառայության մեջ կամ մինչև 18 տարեկան կամ 18 տարեկանից բարձր, բայց առաջին խմբի հաշմանդամություն ունեցող կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող կամ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչված քույր կամ եղբայր, եթե չկա վերջիններիս ընտանիքի անդամ համարվող այլ անձ, կամ կա այդպիսի անձ, որը, սակայն, ունի հաշմանդամության խումբ կամ դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչված է անգործունակ, կամ տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրացած անձ է,

7. Եթե ընտանեկան պայմաններից, ընտանեկան որոշակի իրադրությունից ելնելով գտնում եք չեք կարող զորակոչվել պարտադիր զինվորական ծառայության, սակայն օրենքով չի նախատեսվում ընտանեկան դրության բերումով տարկետում ստանալու իրավունքը, ապա պետք է դիմում ներկայացնեք ՀՀ պաշտպանության նախարարին և ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով կարող եք ստանալ զինվորական ծառայության իրականացումից տարկետում՝ ընտանեկան դրության բերումով:

Ընտանեկան դրության բերումով տարկետումը տրվում է մինչև Ձեր 27 տարեկան դառնալը: Եթե մինչև 27 տարեկան դառնալը Դուք չեք կորցնում տարկետում ստանալու իրավունքը, ապա խաղաղ ժամանակ ազատվում եք պարտադիր զինվորական ծառայությունից և հաշվառվում պահեստազորում:

ԽՆԱՅԵՔ ԱՎԵԼԻ ՔԱՆ 10.000 ԴՐԱՄ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԳՐԱՆՑՎԵՔ ԱՆՎՃԱՐ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
ԱՆՎՃԱՐ ՓԱՍՏԱԲԱՆԻ, ՊԱՇՏՊԱՆԻ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐ
+374-95-75-66-88

Կիսվեք ընկերների հետ