Նպատակային ուսումնառության համար տարկետում («Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մաս) տրվում է, եթե.

1) Դուք ՀՀ-ում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատություններում բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի կամ ինտեգրացված կրթական ծրագրով առկա ուսուցմամբ սովորող եք, Դուք ՀՀ պաշտպանության նախարարության հետ կնքում եք քաղաքացիաիրավական բնույթի պայմանագիր՝ ուսումնառության ընթացքում զինվորական պատրաստություն անցնելու և ուսումնառության ավարտից հետո ՀՀ պաշտպանության նախարարության նշած վայրում և պայմաններով զինվորական ծառայություն անցնելու մասին: Սույն կետի համաձայն` Ձեզ տարկետում տրվում է մինչև ուսումնառության ավարտի օրը ներառյալ, սակայն ոչ ավելի, քան Ձեր 26 տարին լրանալու օրը.

2) Դուք ՀՀ հանրակրթական, ինչպես նաև հիմնական կրթության հիմքի վրա առանց ընդհատման նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթական ծրագրերով սովորող եք: Սույն կետի համաձայն` Ձեզ տարկետում տրվում է մինչև ուսումնառության ավարտի օրը ներառյալ, սակայն ոչ ավելի, քան Ձեր 19 տարին լրանալու օրը: Նպատակային ուսումնառության համար քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու և տրված տարկետումը դադարելու պայմանները սահմանվում են ՀՀ կառավարության 12.04.2018 թ. թիվ 430-Ն որոշմամբ:

ԽՆԱՅԵՔ ԱՎԵԼԻ ՔԱՆ 10.000 ԴՐԱՄ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԳՐԱՆՑՎԵՔ ԱՆՎՃԱՐ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
ԱՆՎՃԱՐ ՓԱՍՏԱԲԱՆԻ, ՊԱՇՏՊԱՆԻ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐ
+374-95-75-66-88

Կիսվեք ընկերների հետ