Պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում

Դուք պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում
կարող եք ստանալ («Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդված)

1․ Ընտանեկան դրության բերումով
2․ Նպատակային ուսումնառության համար
3․ Առողջական վիճակի պատճառով
4․ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր հանդիսանալու դեպքում,
լիազորությունների ողջ ժամկետում,
5․ Եթե հանդիսանում եք ՀՀ կամ օտարերկրյա
պետություններում հանրակրթական, ինչպես նաև հիմնական
կրթության հիմքի վրա առանց ընդհատման նախնական
(արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթական
ծրագրերով սովորող (Այս հիմքով քաղաքացուն տարկետում տրվում է մինչև ուսումնառության ավարտի օրը ներառյալ, սակայն ոչ ավելի, քան նրա 19 տարին լրանալու օրը):

ՀՀ կառավարության որոշմամբ պարտադիր զինվորական ծառայության
զորակոչից տարկետում կարող եք նաեւ ստանալ գիտության, կրթության
(ՀՀ կառավարության 12.04.2018 թ. թիվ 451-Ն որոշումը` Գիտության և կրթության
բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր
զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգը և պայմանները
սահմանելու, հհ կառավարության 2002 թ. օգոստոսի 29-ի N 1394-ն և 2015 թվականի
փետրվարի 5-ի N 117-ն որոշումներում փոփոխություններ կատարելու, ինչպես նաև ՀՀ
կառավարության 2000 թ. հունվարի 13-ի N 15 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին)
մշակույթի, արվեստի (ՀՀ Կառավարության 12.04.2018 թ. թիվ 457-Ն որոշումը` «Մշակույթի և արվեստի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգը և պայմանները սահմանելու մասին») և սպորտի բնագավառներում (ՀՀ Կառավարության 12.04.2018 թ. թիվ 450-Ն որոշումը` «Սպորտի բնագավառում
նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության
զորակոչից տարկետում տալու կարգը և պայմանները սահմանելու մասին») նշանակալի նվաճումներ ունենալու դեպքում:

ԽՆԱՅԵՔ ԱՎԵԼԻ ՔԱՆ 10.000 ԴՐԱՄ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԳՐԱՆՑՎԵՔ ԱՆՎՃԱՐ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
ԱՆՎՃԱՐ ՓԱՍՏԱԲԱՆԻ, ՊԱՇՏՊԱՆԻ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐ
+374-95-75-66-88

Կիսվեք ընկերների հետ